12:41 , 27 հունիս, 2014
Եթե Դուք «Գահերի խաղի» կամ հրաշալի շների սիրահարներ եք՝ Ձեզ հաստատ դուր կգա Սյու և Ֆիլիպ Լոուերների կողմից ստեղծված այս ֆոտոշարքը: Այս զույգը իրենց երեք մոփսերին վերածել են մի շոուի հերոսների: Շների անուններն են Ռոքսի, Բլու և Բոնո: Նրանց տեր Սյու Լոուերը պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու դիզայներ է: Հենց նա է մոդելավորել այս փոքրիկ աստղերի զգեստներն ու անհրաժեշտ դեկորացիաները: Ֆիլիպ Լոուերը ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է.
«Այս մոփսսերը դեռևս ձագուկ ժամանակվանից են սովոր պճնվել ու մասնակցել ֆոտոսեսիաների: Մենք ավտոտնակում նրանց ֆոտոսեսիաների համար նախատեսված վայր ունենք իր բոլոր հարմարություններով: Երբ ես նրանց տանում եմ դեպի այդ կողմ, նրանք երեքն էլ ոգևորվում են: Դա զվարճալի է նրանց համար, սակայն նրանք լրջորեն են մոտենում գործին: Նրանք փոքրիկ մասնագետներ են:
Համաձայնեք, որ այս շները բավականին հմտորեն են մարմնավորում «Գահերի խաղի» հերոսներին: