11:26 , 27 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
ԱՊՀ երկրներում հայտարարված զբոսաշրջային տարվա իրադարձություններից հետ չի մնում Հայաստանը:
Ազգային կոլորիտ ու ավանդույթներ ներկայացնող հայաստանյան 6 փառատոններ ընդգրկվել են այն տոնակատարությունների ցանկում, որոնք անցկացվելու են ԱՊՀ երկրներում զբոսաշրջային տարվա կապակցությամբ: Արվեստներին և արհեստներին, խորովածին, գինուն, հայկական գորգերին, Օձունի գանձերին և անգամ Սյունյաց թթին նվիրված փառատոններն այս տարի կտարբերվեն իրենց մասշտաբայնությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նման որոշում է կայացվել ԱՊՀ զբոսաշրջային խորհրդի հետ քննարկումների արդյունքում: «Ակնկալում ենք, որ այս տարի փառատոնները կլինեն ավելի մարդաշատ, միևնույն ժամանակ ԱՊՀ երկրների զբոսաշրջիկները կծանոթանան հայկական մշակույթին և ավանդույթներին: Սա լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա իր բազմազանությամբ, ինչպես նաև զբոսաշրջային գրավչությամբ: Փառատոններ? ? կլուսաբանվեն ԱՊՀ մյուս երկրներում, և, հնարավոր է, հաջորդ տարիներին ավելի մասշտաբային դառնան»,-ասաց Ապրեսյանը:
Թթի փառատոն Գորիսում
Ընտրված 6 փառատոններից է «Թթի փառատոնը», որը կանցկացվի Գորիս քաղաքում: Փառատոնը կմեկնարկվի Գր. Տաթևացու անվան հրապարակից և կշարունակվի քաղաքի կենտրոնական հատվածում ու Հին Գորիսում: Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ականատես լինելու թթի օղու թորման ողջ գործընթացին և , իհարկե, տեղում վայելելու այդ հոգեթով խմիչքը: Կկազմակերպվի թթի օղու, թթի դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հետաքրքիր և բազմազան միջոցառումներ: Կկազմակերպված սյունեցի արվեստագետների և կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Հին Գորիսի թատրոնում կբեմադրվի «Մեր ձորերի խորհուրդը» ներկայացումը: Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն ազգային երգեր, կկատարվեն ազգային պարեր:
Արվեստների և արհեստների փառատոն Գյումրիում
Այս տարի արդեն երկրորդ անգամ Գյումրիում կանցկացվի Արվեստների և արհեստների փառատոնը, որի շրջանակում կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական ոճի աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ