Մարդատար գազելը Տավուշի մարզում հայտնվել է ձորում. ըստ ականատեսների՝ մեքենայում եղել են զինվորներ


11:16 , 27 հունիս, 2014

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Քաղաքացիներն ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարմնան կենտրոններ և հայտնել, որ Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող Արծվաբերդ գյուղի տարածքում մարդատար գազելն ընկել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն՝ արդեն դեպքի վայր է ժամանում Տավուշի մարզի հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ, դեպքի վայր են ժամանում նաև շտապօգնության բրիգադներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ