11:31 , 27 հունիս, 2014
Քող բարձրացնելը շատերի համար արդեն մոդայիկ չէ, վերջերս լայն տարածում է գտել հարսի զգեստը բարձրացնելու միտումը: Չգիտես, թե ինչ տրամաբանությամբ առաջնորդվելով՝ հարսանեկան խնջույքին հարսն ու նրա ընկերուհիները բարձրացնում են իրենց զգեստը և անմիջապես ֆոտոխցիկի առաջ ցուցադրում իրենց հետույքը՝ հարսանեկան զվարճալի լուսանկար ստանալու համար: Ինչպես «դաքֆեյսն» է տարածված սոցիալական ցանցերում, այնպես էլ այս տարօրինակ լուսանկարներն են տարածում գտնում հարսանեկան ալբոմներում:
Ահա մի քանի լուսանկար, որոնցում հարսն ու հարսնաքույրերը ցուցադրում են իրենց բարեմասնությունները:



Հարսնաքույրերը շատ կամակոր են, իրենց կամակորությունն ընդգծելու համար նրանք ձեռքերով փակում են իրենց բերանը: Կանաչ հագուստով հարսնաքույրերից առնվազն երկուսը 12 տարեկան աղջնակների տեսք ունեն: Հարսները սպիտակ զգեստ չեն կրում: Լուսանկարներից մեկում էլ միանգամից երկու կին են քող կրում: Այնպիսի տպավորություն է` ասես սրանք ոչ թե հարսանեկան ալբոմի, այլ պոռնոկայքի լուսանկարներ լինեն: Բացի այդ, այս աղջիկներն այնպիսի զարմացած տեսք են ընդունում լուսանկարվելիս, որ մի հարց է ծագում. «Ինքներդ ձեր հետույքը տեսնելո՞ւց եք զարմացել: Ի՞նչ է, չգիտեի՞ք, որ հետույք ունեք»:

