ԱՄՆ-ում հայտնվել է ինտելեկտուալների ծանոթությունների կայք


10:24 , 27 հունիս, 2014

article-2668380-1F17CD8300000578-142_634x464-(1)1in.am-ը գրում է

Mensa-ն ԱՄՆ-ում գտնվող կազմակերպություն է՝ բարձր IQ ունեցող մարդկանց համար: Վերջերս այն Metch.com կայքի հետ համատեղ գործարկել է նախագիծ, որը կօգնի ինտելեկտուալներին գտնել իրենց երկրորդ կեսին: Ծանոթությունների կայքը կոչվում է Mensa Metch՝ փոխանցում է Mignews-ը:

Նախագծում գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել առցանց թեստ, որը կորոշի Ձեր IQ մակարդակը. եթե այն ցածր է 130-ից, ապա Ձեր հասանելիությունը կմերժվի:

Թեստը անցնելու համար կպահանջվի վճարել 1 դոլար, սակայն ինտելեկտուալների համար, ովքեր արդեն գրանցված են Mensa-ում, գրանցումը նոր նախագծում կլինի անվճար: