10:12 , 27 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Վրաստանում շարունակվում ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարը: 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց ուզբեկ շախմատիստուհի Նաֆիսա Մումինովային:
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համարը 7-րդ տուրից հետո վաստակել է 4 միավոր և բաժանում է 5-7-րդ տեղերը:
Մրցաշարի առաջատարն է Հոու Յիֆանը, ով տարել է 6-րդ հաղթանակը՝ իր ակտիվում գրանցելով 6.5 միավոր: Այդ մասին է հայտնում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: