Մերկելն ունի նոր հեռախոս՝ հատուկ պաշտպանությամբ


10:02 , 27 հունիս, 2014

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ունի նոր հեռախոս, որը հանդերձված է պաշտպանությանհատուկ միջոցներով: Այդ մասին հունիսի 26-ինհաղորդել է Bild-ի տաբլոիդը: Blackberry Q10-ը, որը պատրաստված է հատուկկանցլերի համար, հանդերձված է հատուկ սարքով՝ Secusmart ֆիրմայի այսպես կոչված «կրիպտոչիպով»: Չիպն արժե 2,5 հազար եվրո: Նշվում է, որ Մերկելը կարող է ընտրություն կատարելերկու սարքերի միջև. Blackberry՝ այդ սարքի համար դասական ստեղնաշարով և Blackberry Z30՝շոշափման էկրանով: Կանցլերն ընտրել է առաջին տարբերակը:Սարքը, հաղորդել է հրատարակությունը, ստեղծվել է Blackberry 10 գործառնական համակարգի հիմանվրա: Եվս մեկ չիպ ապահովում է հեռախոսազրույցների և ներքին կառավարական ցանցի ծածկագրումը,որով ստացվում են էլեկտրոնային հաղորդագրությունները: SMS-հաղորդագրությունները նույնպեսծածկագրվում են նոր սարքի կողմից: Գերմանիայի տարածքում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեության շուրջը սկանդալը բորբոքվել է 2013 վականի ամռանը, երբ Spiegel հանդեսը, որն ուսումնասիրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալները, հաղորդել է, որ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը հեռահաղորդակցական ցանցերում ամսական լրտեսել էԳերմանիայի քաղաքացիների 500 միլիոն շփումներ: Իսկ հոկտեմբերին հայտնի է դարձել, որ լրտեսման օբյեկտ կարող էր լինել նաև Անգելա Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: