09:02 , 27 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի խաղաղության համաձայնագիր կնքել մոտ ժամանակում։ Խոսքը մի քանի շաբաթների կամ ամիսների մասին է, այդ մասին նա հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է lenta.ru-ն։
Նրա խոսքով, խաղաղության կնքումը հնարավոր է, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լավ տրամադրություն ունենա։ «Երբեմն Պուտինի դիրքորոշումը բավականին գործնական է, երբեմն շատ զգացմունքային։ Ես ընդամենը փորձում եմ գուշակել այն ժամանակը, երբ նա կլինի ավելի գործնական, քան զգացմունքային»,- նշել է Պորոշենկոն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ