«Հայկական ժամանակ». Կադրային մի շարք փոփոխություններ ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակում


08:51 , 27 հունիս, 2014

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը:

«Հժ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում:
Բացի այն, որ երեկ Աժ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին: 
Նաև Թովմասյանն Աժ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի:

Միևնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։