Քանի դեռ Կապելլոյի նվագախմբի տղաները գնդակ են տշում ձմեռային Բրազիլիայում, տանկերը լռված են սահմանից այն կողմ


00:41 , 27 հունիս, 2014

Ալժիր-Ռուսաստան խաղն ինձ տանջում է ֆուտբոլային եւ քաղաքական ներքին հակասությամբ: Ֆուտբոլային արվեստի շահերից ելնելով՝ պետք է ցանկանալ կարմիր կապելլայի պարտությունը ու հակառակը կարող են պնդել միայն Հ1 մեկնաբաններն ու մեկ էլ Գրիբոյեդովի ակումբի ԱԱԾ-ականները: Սակայն հանուն Ուկրաինայի անվտանգության, պատրաստ եմ հանդուրժել նման տգեղությունը եւս մեկ շաբաթ: Քանի դեռ Կապելլոյի նվագախմբի տղաները գնդակ են տշում ձմեռային Բրազիլիայում, տանկերը լռված են սահմանից այն կողմ...