Կարագի բացառիկ օգտակար հատկությունները


23:40 , 26 հունիս, 2014

Կարագի բացառիկ օգտակար հատկություններըLife.panorama.am-ը գրում է.

Շատ հաճախ մարդիկ հրաժարվում են կարագից` վախենալով դրա բաղադրության մեջ մտնող խոլեստերինի քանակությունից: Սակայն կարագի արժեքը և բացառիկությունը A վիտամինի առկայությունն է, որն ամենաանհրաժեշտ վիտամիններից մեկն է օրգանիզմի համար:

Ներկայացնում ենք կարագի օգտակար հատկությունները:

1. Ոչ մի այլ բուսական յուղ A վիտամին չի պարունակում, այն էլ` այսպիսի քանակությամբ: Օրական 50 գրամ կարագը բավարար կլինի օրգանիզմի համար: A վիտամինը օգտակար է տեսողության և ոսկորների, մաշկի և մազերի առողջության, իմունային համակարգի, սերմնահեղուկի արտադրման և ձվաբջջի զարգացման համար: Խոլեստերինն անփոխարինելի է սեռական և այլ հորմոնների արտադրման հարցում: Եթե կնոջ օրգանիզմում ճարպի քանակությունը բավարար չէ, ապա դաշտանային ցիկլն անհետանում է, ինչը հանգեցնում է չբերության:

2. Ճարպային սնունդն էներգիայի աղբյուր է հանդիսանում: Կուտակվելով ներքին օրգանների ներմաշկային հատվածում` ճարպերն ապահովում են օրգանիզմի ջերմամեկուսացումը:

3. Կարագն անվանում են՝ «սնունդ մտքի համար», քանի որ ճարպերը մտնում են բջիջների բաղադրության մեջ և անհրաժեշտ են դրանց թարմացման համար` հատկապես նյարդային հյուսվածքներում և գլխուղեղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ