«Էրդողանը չի հանդգնի ցեղասպանություն բառն օգտագործել»


23:19 , 26 հունիս, 2014

«Էրդողանը չի հանդգնի ցեղասպանություն բառն օգտագործել»Panorama.am-ը գրում է.

Գերմանական «Deautche Welle» հեռուստաընկերության «Agenda» հաղորդման շրջանակներում «Առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը» խորագրով քննարկման ժամանակ հաղորդման հյուրերը անդրադարձ են կատարել նաև Հայոց ցեղասպանությանը: 

«Թուրքիան շատ դանդաղ և աստիճանաբար փոխում է իր դիրքորոշումը: Դեռևս 1990-ականների կեսերին մեծ թվով թուրք գիտնականներ, գրողներ և մտավորականներ հրապարակայնորեն ընդունեցին, որ կարող էր տեղի ունեցած լինել Հայոց ցեղասպանություն: Մինչև 2008թ.-ը այն անձինք, ովքեր ընդունում էին պատմական փաստերը, հալածվում էին օրենքով: Թուրքիայում գործում էր տխրահռչակ 301-րդ բանաձևը: 

Այն այժմ փոխարինված է ահաբեկչության մասին օրենքով, որով նույնպես կարելի է հետապնդել մարդկանց, սակայն 301 բանաձևը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում թուրքական հասարակության մեջ ազատ բանավեճի համար: Իրավիճակը աստիճանաբար բարելավվում է»,- նշել է Հայոց ցեղասպանության հարցերով խոշոր մասնագետ Տեսսա Հոֆմանը` պատասխանելով հաղորդավարի այն դիտարկմանը, թե 1915 թվականի իրադարձություններից արդեն 99 տարի է անցել, սակայն Թուրքիան այդպես էլ չի փոխել իր դիրքորոշումը: 

Ըստ Տեսսա Հոֆմանի` այնուամենայնիվ Էրդողանի կողմից 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չանվանելը ունի տարբեր պատճառներ` այդ թվում նաև հոգեբանական: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ