Հայտնի է դարձել Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառը


22:36 , 26 հունիս, 2014

Հայտնի է դարձել Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառըShamshyan.com-ը գրում է.

Գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառները հայտնի են: Նա մահացել է դիզվառելիքի ներարկումից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Տիկին Հեղինեն նշեց, որ մինչեւ հիմա իր արցունքները չեն չորացել: «Ամեն օր նայում եմ պատից կախված հորս նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու խեղճացած վիճակը եւ արցունքները ինքնըստինքյան գլորվում են աչքերիցս: Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլեւ մի ամբողջ գերդաստանի»,- ասաց նախկին գերու դուստրը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում, ինչպես արդեն հայտնել էինք, կդիմեն Եվրոդատարան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ