22:18 , 26 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ շուտով երկինքն ամբողջությամբ կբացվի իրենց համար, և իրենք էլ կկարողանան միջազգային թռիչքներ իրականացնել: Նա անդրադարձավ նաև Ստեփանակերտի օդանավակայանից նախօրեին երկտեղանոց ինքնաթիռի թռիչքի շուրջ ադրբեջանական կողմի արձագանքին՝ դա համարելով հիմարություն:
-Ներկա պահին ի՞նչ նպատակներով է շահագործվում օգանավակայանը:
-Այս պահին օդանավակայանը շահագործվում է թեթև ինքնաթիռների համար, որոնք իրենց հերթին գործում են զբոսաշրջային, գյուղատնտեսական նպատակներով, նաև՝ ուսումնական նպատակներով: Նոր ենք սկսել փորձարկել հատուկ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս օդից սրսկումներ անել գյուղատնտեսական նպատակներով: Մենք մի քանի օր առաջ այդ սարքավորումները հավաքել ենք մեր ինքնաթիռների վրա, և երեկ, նախորդ օրը փորձնական սրսկումներ ենք արել, գյուղնախարարությունից հրավիրել էին մասնագետների, որոնք բավականին բարձր գնահատեցին այդ թռիչքների արդյունքները:
-Իսկ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ի՞նչ նախապատրաստություններ են իրականացվում:
-Օդանավակայանը պատրաստ է, բայց ինչ կար, նույնն էլ մնաց, որովհետև թռիչքներ չեն կատարվում: Իսկ պատճառների մասին ես իրավասու չեմ կարծիք հայտնել: Ես ասում եմ, որ տեխնիկապես մենք պատրաստ ենք:
Չեմ կարող կանխատեսել, թե երբ մենք կսկսենք նորմալ աշխատել:
Ցանկացողները շատ են. Գերմանիայից, Ռուսաստանից, Իտալիայից տարբեր ավիաընկերություններ արդեն դիմել են մեզ, մարդատար ինքնաթիռներով ուզում էին մեզ մոտ թռիչքներ բերել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ