22:12 , 26 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
6,66 կգ կշիռ ունեցող բնակտոր ոսկին են գտել Իրկուտսկի մարզի Բոդայբինի հանքավայրում, գրում է Mirfactov-ը։
Զարմանալի է, բայց հատուկ մետաղորոնողները սկզբում այդ ոսկու կտորը աղբի կամ կավի տեղ են դրել և մի կողմ նետել։ Այն պատահաբար գտել է աշխատողներից մեկը։
«Սատանայի ականջն» արդեն մտել է Բոդայբինի շրջանում երբևէ հայտաբերված ամենախոշոր բնակտորների ցուցակի մեջ։