Ընդունելության քննությունները հաղթահարած ուսանողների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 16-ին


21:33 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Միասնական և կենտրոնացված քննությունների առաջին փուլն ավարտվել է, և մեկնարկել են բանավոր քննությունները։ Միասնական քննություններին այս տարի մասնակցել է 11 600 դիմորդ: Թե նրանցից քանիսն է դրական գնահատական ստացել, Գնահատման և թեսթավորման կենտրոնը դեռևս չի կարող ասել։ ԳԹԿ-ի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Tert.am- ի հետ զրույցում նշեց, թե մրցույթի արդյունքները հստակեցնելուց հետո միայն հուլիսի 16-ին կհրապարակվեն ընդունելության քննությունները հաղթահարած ուսանողների ցուցակները։

«Հուլիսի 8-ից հետո մենք արդեն սկսում ենք խմբավորումները կատարել, մրցույթը իրականացնել և մրցույթի արդյունքներում էլ արդեն հստակեցնել, թե քանի դիմորդ ընդունվեց, քանիսը չէ, որովհետև նաև բուհեր ու մասնագիտություններ ունենք, որ անբավարար ստանալուց հետո դպրոցի գնահատականներով են կարողանում մասնակցել մրցույթին, ինչպես օրինակ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետներ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ