19:30 , 26 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Եվրախորհրդում նախագահության ժամկետի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները լոբբիստական գործողություններով փորձում են Եվրոպային դրական կողմից ցուցադրել իրենց երկիրը: Քարոզչական նախաձեռնություններով հատկապես ողողված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Այս շաբաթ Ստրասբուրգում անցկացվում է վեհաժողովի ամառային նստաշրջանը:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նուրբ մշակված ու աղմկոտ միջոցառումներ: Ադրբեջանի նախագահության կապակցությամբ վեհաժողովում ու նախարարների կոմիտեում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Ադրբեջանի մասին հիշեցնող տարբերանշանների: Լոբբիստական ջանքերը, սակայն, բախվել են Ադրբեջանում տիրող բռնությունների մասին փաստերին: Վեհաժողովի եվրոպացի պատգամավորները օգտվելով Ալիևին հարցեր տալու առիթից, բարձրացրել են քաղբանտարկյալների, լրագրողների դեմ բռնությունների հարցերը: Քարոզչական ջանքերի տապալումը, ու հատկապես փաստը, որ այն կազմակերպված է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի միջոցներով, հունից հանել է Ադրբեջանի իշխանությանը:
Բաքվի իշխանությունը Ադրբեջանի մասին պատմող անհավանական քանակությամբ գրքեր է բերել Ստրասբուրգ: Հեյդար Ալիևի անվան հիմնադրամն էլ հոգացել է, որ բոլոր գրքերը, տարբերանշաններն ու միջոցառումների համար նախատեսված պարագաները անվճար հասանելի լինեն հետաքրքրվողների, առաջին հերթին եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների համար: Բայց դրականորեն տպավորել եվրոպացիներին դեռևս չի հաջողվում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ