Մարմնավաճառները հարկադրել են ոստիկաններին փախչել ոստիկանության բաժնից


19:24 , 26 հունիս, 2014

Մարմնավաճառները հարկադրել են ոստիկաններին փախչել ոստիկանության բաժնիցYerkir.am-ը գրում է.

Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով նախորդ տարվա դեկտեմբերին չորս կանանց բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Կանայք, սակայն, ոչ միայն չեն ենթարկվել  ոստիկաններին և թույլ չեն տվել անձնական զննում կատարել, այլև վիճաբանության մեջ են մտել և բռնություն գործադրել նրանց նկատմամբ:

Համաձայն մեղադրականի` չորսն էլ, ածելիներով սպառնալով, հարկադրել են ոստիկաններ Ա.Ն-ին և  Բ.Ա.-ին փախչել ոստիկանության բաժանմունքից: Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցի հանդեպ ոչ վտանագավոր բռնություն գործադրելը: Այս դեպքում պատիժ է սահմանվում 300-500 հազար դրամի տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ