Շվեյցարական կենդանաբանական այգու աշխատակիցները արջի քոթոթի են սպանել


20:49 , 26 հունիս, 2014

o_9736431in.am-ը գրում է.

Շվեյցարիայում մեծ աղմուկ է բարձրացել Բեռնի հայտնի կենդանաբանական այգու ադմինիստրացիայի շուրջ: Արջի քոթոթը «մեղավոր էր» միայն նրանում, որ նրան չէր սիրում սեփական հայրը՝ հայտնում է Independent-ը:

Coub Four անունով արջուկի պատմությունը արժանի է էկրանավորման: Նրան սպանել են միայն այն բանի համար, որ ինչ-որ պահի հայրը՝ Միշան, սկսել է որդու հանդեպ չհիմնավորված ագրեսիվություն դրսևորել, իսկ մայրը դադարել է խնամել նրան:

Բեռնի կենդանաբանների խոսքով՝ արջերին առանձնացնելը կնշանակեր բաժանել արջերի «խաղաղ» ընտանիքը: Նրանց խոսքով՝ դա կարող էր «խախտել» անտառային գիշատիչների վարքագիծը:

Ամեն դեպքում, կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են պարզապես սպանել արջուկին: