Եղբայրասպան պատերազմում կողմերից մեկին պաշտպանելը սխալ է


18:57 , 26 հունիս, 2014

Երբ մարդը Ուկրաինայում ծավալվող դեպքերի վերաբերյալ չեզոք դիրքորոշում ունի դա դեռ հասկանալի է, բայց երբ սկսում են հակամարտող կողմերից մեկին պաշտպանել՝ անվանելով կողմերին խունտա, կամ անջատողականներ, արդեն անբնական է և անհասկանալի. եղբայրասպան պատերազմում կողմերից մեկին պաշտպանելը սխալ է և մեղմ ասած լավ բան չէ: Ինչպիսի քաղաքական, քաղաքագիտական, ռազմական, իրավական տերմիններ էլ օգտագործեք, հիմնավորեք ձեր տեսակետը, մեկ է անհասկանալի է, որովհետև դրանք ընդամենը բառեր են, իսկ իրականությունը այն է, որ ուկրաինացիները և ռուսները իրար դեմ են պատերազմում, իրար արյուն են հեղում և իրար թշնամի են դառնում: Նրանք ոչ թե մեկ արմատի երկու ճյուղ են, այլ՝ մեկ ճյուղի երկու ցողուն. ուղղակի սլավոն չեն, այլ՝ սլավոնական ընտանիքի երկվորյակ եղբայրներ: Երկու եղբայր, երբ կռվում են, նրանց լավը ցանկացողը ոչ թե կողմերից մեկին է պաշտպանում, այլ՝ հաշտեցման կողմնակից է լինում: