18:45 , 26 հունիս, 2014
Վերջին 20 օրերի ընթացքում միջազգային հանրության ուշադրության կիզակետում հայտնված «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության գրանցած շռնդալից հաջողությունների բանալին, թերևս, հանդիսանում է կառույցի՝ լիարժեք բանակի վերածվելու կարողությունը, հսկայածավալ տարածքներ վերահսկելու, դրանցում կառավարման համակարգ ձևավորելու ընդունակությունը: Հիմք ընդունելով ստորև ներկայացված քարտեզները՝ կարելի ենթադրել, որ ԻՇԻՊ-ը բավական մոտ է՝ հասնելու իր երազանքի իրականացմանը՝ Խալիֆաթի ստեղծմանը, որի սահմանները ձգվելու են Միջերկրական ծովից մինչև իրանական Զագրոսի լեռները:
Ներկայում Սիրիայում և Իրաքում կառույցի վերահսկողություն տակ գտնվող տարածքների գոտին ձգվում է Հալեպի արևելյան շրջաններից մինչև Իրաքի արևմտյան հատված՝ դեպի իրան-իրաքյան սահմանը:
