Պյոտր Պորոշենկո․ ՌԴ-ն պետք է նպաստի բարդ և վտանգավոր իրավիճակի կարգավորմանը


18:36 , 26 հունիս, 2014

Պյոտր Պորոշենկո․ ՌԴ-ն պետք է նպաստի բարդ և վտանգավոր իրավիճակի կարգավորմանըPanorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում այսօր ելույթով հանդես եկավ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, Պորոշենկոյին ԵԽԽՎ-ն ընդունեց ջերմ ծափերով։

Պորոշենկոն իր ելույթում վերահաստատեց, որ Ուկրաինայում հակամարտությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով։ Իր ուղերձում Պորոշենկոն կոչ արեց, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը պետք է հանդարտեցվի և խաղաղություն հաստատվի։

Այդ  խաղաղության ծրագիրը, ըստ նախագահի, միջազգային աջակցության է արժանացել, սակայն Մոսկվայի աջակցությունը շարունակում է մնալ ոչ բավարար։ 

«Ռուսաստանը պետք է նպաստի բարդ և վտանգավոր իրավիճակի կարգավորմանը և աջակցի խաղաղության ծրագրին կոնկրետ քայլերով»,-ասաց Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահը հստակ հայտարարեց, որ իր երկիրը գնում է դեպի Եվրոպա, այնտեղ է տեսնում իր ապագան․«Ուկրաինացի ժողովրդի պայքարը ոչ թե հարկերի կրճատման, աշխատավարձերի բարձրացման համար է, այլ կար հստակ պահանջ՝ ստորագրել Ասոցացման համաայնագիրը, այն է` շարժվել դեպի Եվրոպա, քանի որ այնտեղ է ուկրաինացի ժողովուրդը տեսնում իր ապագան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ