18:24 , 26 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի հարցով, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հարձակվողին արգելվել է 4 ամիս զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, ինչպես նաեւ բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի պաշտոնական 9 հանդիպում:
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը 2014-ի Աշխարհի առաջնության իտալացիների հետ խաղում (1:0) կծել էր պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:
1/8-րդ եզրափակիչում Ուրուգվայը կմրցի Կոլումբիայի հավաքականի հետ: