18:18 , 26 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
2015թ. հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրների բնակիչները ստիպված կլինեն Ռուսաստանի Դաշնության սահմանը հատել միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում։
Սակայն rosbalt.ru կայքը մանրամասնում է, որ նոր օրենքը չի տարածվի միայն Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների վրա։
ՌԴ արտգործնախարարության կայքում նշվում է, որ այս քայլն անհրաժեշտ է Ռուսաստանի պետական սահմանը հատելու վերաբերյալ միասնական կարգի սահմանման, ինչպես նաև միգրացիոն գործընթացներին հետևելու արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ