Ինչպես են կոտրվել հայկական գերատեսչությունների կայքերը. պարզաբանում փորձագետից


17:52 , 26 հունիս, 2014

Ինչպես են կոտրվել հայկական գերատեսչությունների կայքերը. պարզաբանում փորձագետիցPanorama.am-ը գրում է.

Այսօր ադրբեջանական AntiArmenia հաքերային թիմը կրկնել է իր հարձակումը մարզպետարանների կայքերի վրա։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր բլոգում նշել է, որ մայիսի 12-ի հարձակման ժամանակ, հաքերներին հաջողվել էր տեղադրել ներքին գաղտնի լծակներ, որոնց միջոցով  կարողացել են նորից մտնել կայքերը: Այդ լծակներն արդեն հեռացվել են:

Սամվել Մարտիրոսյանը նաև հայտնում է, որ հաքերներին մայիսին հաջողվել էր տեղեկանալ ներքին փնտրող համակարգից (spider, որը երրորդ կողմի արտադրված և երրորդ կողմի վրա տեղադրված համակարգ է)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ