Տարօրինակ մարդ արարած. Սառցե մարդը


17:57 , 26 հունիս, 2014

Վիմ Հոֆ (Սառցե մարդը)- Մարդ, որն հայտնի է ամբողջ աշխարհին։ 48-ամյա դանիացին իրեն գերազանց է զգում շատ ցածր ջերմաստիճանային պայմաններում գտնվելիս և հաճախ լոգանք է ընդունում Արկտիկայի ջրերում։ Թվում է, թե դա կործանարար ազդեցություն պետք է ունենա մարդու օրգանիզմի վրա։ Բայց, ո՛չ։ Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել պարզել այդ մարդու օրգանիզմի տարօրինակ դրսևորման պատճառները։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Հոֆը բացարձակապես չի բողոքում իր առողջական վիճակից։