18:26 , 26 հունիս, 2014
Կանադացի լուսանկարիչ Ֆրանսուա Բրունելեն նախաձեռնել է մի հետաքրքիր լուսանկարչական նախագիծ, որի շրջանակներում նա լուսանկարում է իրար հետ ազգակցական ոչ մի կապ չունեցող, սակայն արտաքուստ իրար շատ նման մարդկանց: Բրունելեն ինքն էլ զարմացած է, թե որքան նման կարող են լինել իրար հետ բարեկամական ոչ մի կապ չունեցող մարդիկ: Մինչ այժմ նա լուսանկարել է ավելի քան 100 մարդու, և նախագիծը դեռ շարունակվում է: Բոլորի մոտ մի հարց է ծագում. ինչպե՞ս է Ֆրանսուա Բրունելեն գտնում այս նմանակներին: Պատասխանը առավել քան պարզ է: Նա ուղղակի իր կայքում հետևյալ գրառումն է կատարել «Տեղադրիր լուսանկարդ ու գտիր նմանակիդ»: Տեղադրված բազում լուսանկարներից նա գտնում է այնպիսիք, որոնցում պատկերված մարդիկ նման են իրար: Այնուհետև նա այդ մարդկանց կանչում է իր լուսանկարչական ստուդիա ու, համոզվելով, որ նրանք իսկապես նման են իրար, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով լուսանկարում նրանց իրար հետ: Առաջին հայացքից թվում է, թե այս մարդիկ զույգ քույրեր ու եղբայրներ են: Լուսանկարիչը հուսով է, որ այս ֆոտոնախագծի շրջանակներում նկարված լուսանկարները կցուցադրվեն հեղինակավոր պատկերասրահներում ու տեղ կգտնեն գրքերում:
1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.
