17:28 , 26 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Արագածոտնի մարզպետի և Արտեմի համայնքի գյուղացիների հետ քննարկումներից հետո ճանապարհները բացվել են: Առավոտից գյուղացիները փակել էին Արտեմի-Արմավիր Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը, ուժեղ տեղացած կարկուտի հետևանքով գյուղացիները տուժել են և պահանջում են խնդրին լուծում տալ: