Հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը


17:04 , 26 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Լույս է տեսել Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի ութերորդ հատորը` Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի խմբագրությամբ:

Ինչպես տեղեկացնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից, մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի Ը. հատորի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը կրկին 300 է՝ Հմր 2401-2700, որը Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի հին և նոր բազմաթիվ աշխատակիցների տևական աշխատանքի և ջանքերի արդյունքն է: Տպագրվածից բացի, բաժինը պատրաստել է ևս 5000 ձեռագրի նկարագրություն, որոնք մշակվելուց հետո յուրաքանչյուր տարի կներկայանան մեկ հատորի տեսքով: Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ութերորդ հատորը սկսվում է հայտնի «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի» ձեռագրերի ներկայացմամբ, իսկ հավաքածուի գոյացման հիմքում Գևորգ Դ. կաթողիկոսի ջանքերն են, որի շնորհիվ հետագա հնարավոր կորստից փրկվելով՝ Էջմիածնի մատենադարան են մտել և հայագիտությանն ի սպաս դրվել հիմնականում Մայր Աթոռի որոշ միաբանների պատկանած արժեքավոր շատ ձեռագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ