16:51 , 26 հունիս, 2014
Կինոն կյանքն է՝ հանած ամեն ձանձրալի բան: Այլ կերպ ասած, եթե կյանքից հանես այն ամենը, ինչ մարդուն ձանձրացնում է, մնացածը կլինի ֆիլմ, ինչ-որ մի ժանրի ֆիլմ: Ուրեմն, ֆիլմը դա նույն կյանքն է՝ հանած ձանձրալի պահերը:
Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ «ուզում եմ լինի այնպես, ինչպես ֆիլմում է», պետք է հաշվի առնեն, որ ֆիլմում (խոսքը սարսափ և ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի մասին չէ, բնականաբար) ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կյանքում, պարզապես ֆիլմում այդ ամենը տեղի է ունենում սեղմ ժամանակահատվածում և առանց ձանձրալի ընդհատումների ու շեղումների: Իսկ կյանքում այդ ամենը ձգված է ընթանում, դանդաղ, ֆիլմում՝ մեկ ժամում, կյանքում՝ մեկ տարում... Դրա հետևանքով էլ կյանքում այդ նույն սերը, ատելությունը, ապրումները, վրեժխնդրությունը, կոմիզմը և տրագիզմը այդքան ակնհայտ չեն, մինչդեռ թե՛ կյանքում, թե՛ կինոյում նույնն են: