Ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել հայկական կայքերի վրա


16:40 , 26 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ադրբեջանցի հաքերները հարձակում են գործել հայկական շուրջ մեկ տասնյակ կայքերի վրա, որոնց թվում են եղել հիմնականում մարզպետարանների պաշտոնական կայքերը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի տեղեկությունների համաձայն, մարզպետարանների կայքերից բացի, հարձակման են ենթարկվել ևս մի քանի կայքեր, սակայն վերջնական թվեր դեռևս հնարավոր չէ հրապարակել:

«Մարզպետարանների կայքերը 1,5 ամիս առաջ կրկին հարձակման էին ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից: Շատ տխուր է, որ նախորդ հարձակման հետևանքները հաշվի չեն առնվել: Ենթադրում եմ, որ հաքերները նույն խոցելիությունից են օգտվել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ