Ասանժը որպես մոդել կաշխատի Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում


16:34 , 26 հունիս, 2014

assange1in.am-ը գրում է.

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մոդել է աշխատում Լոնդոնի նորաձևության շաբաթում, գրում է The Daily Mail-ը:

Քանի որ Ասանժը չի կարող լքել Էկվադորի դեսպանության տարածքը, պոդիումը կտեղադրվի հենց այնտեղ, ասվում է հոդվածում:

«Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ասանժի վիճակի վրա: Այն, ինչ նրա հետ տեղի է ունեցել, անարդար է»,- հայտարարել է հայտնի դիզայներ Վիվիեն Վեսթվուդի որդին՝ Բեն Վեսթվուդը:

Հենց նրա հավաքածուն էլ 6 այլ մոդելների հետ կներկայացնի Ասանժը:

Վեսթվուդի համար ոգեշնչման աղբյուր են ծառայել դերասան Քլինթ Իսթվուդի կոստյումները վեսթերններից:

Լոնդոնի նորաձևության շաբաթը տեղի կունենա սեպտեմբերին: