Ջրհեղեղ մետրոյի գետնանցումում. բնությա՞ն, թե՞ ամենաթողության հետևանք


16:16 , 26 հունիս, 2014

Ջրհեղեղ մետրոյի գենտացումում. բնությա՞ն, թե՞ ամենաթողության հետևանքArmnewsTV.am-ը գրում է.

Ջրհեղեղ Բարեկամություն մետրոյի գետնանցումում: Երեկոյան անձրևը սրբել է ամբողջ տարածքը: Գետնանցումից ջուրը դատարկել են միայն փրկարարների ու տեղի աշխատակիցների օգնությամբ: Սրանք արդեն փոքր ջրհեղեղի մեծ հետևանքներն են: Տաղավարների տերերն իրենց ապրանքի մի մասը հայտնաբերել են ջրում լողալիս: Ինչու է անձևաջուրը լցվել գետնանցում. ամենայն հավանականությամբ` չի աշխատել ջրահեռացման համակարգը. սելավատարերի խափանված լինելը երևանյան ամենահին խնդիրներից մեկն է: 

Արաբկիրի թաղապետարանում գիտեն, որ սելավատարերի մաքրմանը հետևելն իրենց գործն է, բայց արդարանում են, թե անձրևը ֆորսմաժորային էր, տեղումներն աննախադեպ առատ էին եղել, իրենք էլ աշխատել են ամբողջ գիշեր: Եթե դիտահորերի կափարիչները չեն թռել, ուրեմն իրավիճակը վերահսկելի է եղել վստահեցնում է փոխթաղապետը: Ինքն էլ զարմացած էր հորդառատ անձրևից: Թաղապետարանում վստահեցնում են, որ սելավատարերը խցանված չեն, այդ են վկայում դիտահորերի տեղում մնացած կափարիչները: Խցանման դեպքում ջուրը կողողեր ամբողջ մետրոպլիտենը, իսկ այս դեպքում առատ տեղումների պատճառով, համակարգը պարզապես չի հասցրել կլանել ջուրը: Տաղավարների աշխատակիցները սեփականատերերից փոխհատուցման հույս չունեն` թաղապետարանն էլ ասում է, որ պայմանագրում մնամ կետ չկա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ