16:09 , 26 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Արմատական մուսուլման քարոզիչ Աբու Քաթադան անմեղ է ճանաչվել Հորդանանի դատարանի կողմից 1998-ի ենթադրյալ ահաբեկական դավադրության գործի շրջանակում առաջադրված ահաբեկչության մեղադրանքներով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աբու Քաթադան դատարանի առջև էր կանգնել 2013-ի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայից արտաքսվելուց հետո: Նրան ձերբակալել էին 2001 թվականին:
Դատավճիռը՝ կապված մեկ այլ ենթադրյալ դավադրության հետ, հետաձգվել է մինչ սեպտեմբեր: