Պիրլո. Կմնամ Իտալիայի հավաքականում, եթե…


15:36 , 26 հունիս, 2014

1265427-27300159-2560-14401in.am-ը գրում է.

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ չի հեռանա ազգային թիմից, եթե մարզիչը ցանկանա իրեն տեսնել թիմում:

Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ում ձախողված ելույթից հետո Չեզարե Պրանդելին լքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Կմնամ Իտալիայի հավաքականում, եթե նորանշանակ գլխավոր մարզիչը դա նպատակահարմար համարի»,- 35-ամյա Պիրլոյի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello sport-ը: