Արագածոտնի մարզի 3 գյուղում կարկուտի պատճառած վնասի չափը 3 օրից պարզ կլինի. մարզպետ


15:30 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի երեք գյուղերում երեկ տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափը հաշվարկելու համար արդեն ստեղծվել է հանձնաժողով, և երեք օրից պարզ կլինի, թե որքան վնաս է պատճառել կարկուտը գյուղացիներին: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

«Նախագահն ու վարչապետը հանձնարարել են, որ գան էստեղ, տեսնենք՝ ինչով կարող ենք օգնել կարկուտից տուժած բնակիչներին»,-ասաց նա:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ տեղացած կարկուտից տուժել է երեք գյուղ՝ Արտեմի, Արագածավան, Լուսակն, և մարզպետի կարգադրությամբ հանձնաժողովը հիմա աշխատանքներ է տանում այդ գյուղերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ