Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. մարզպետն էլ չգիտի, ինչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


15:22 , 26 հունիս, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտեմի համայնքում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները:

Այս պահին գյուղացների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին ասում է, որ խնդրին ծանոթ է վարչապետը և մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի, սակայն մարզպետի խոսքը գյուղացիներին հավատ չի ներշնչում, քանի որ յուրաքանչյուր նման դեպքից հետո մարզպետը Brabus-ով ժամանում է, ու հայտնի ֆիլմի նման «դիփունքը խափում ին»:

Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես համոզում են գյուղացիներին ճանապարհը բացել, սակայն դա նրանց նույնպես չի հաջողվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ