Հետաքրքիր գրառում Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից


15:24 , 26 հունիս, 2014

Հետաքրքիր գրառում Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից:
«Ադրբեջանական հասարակություն, զենք, տեխնիկա, զորք եզրույթները անհասկանալի են: Ադրբեջան ասելիս առաջին հերթին մարդու մտքին գալիս են կացին, մսի տախտակ, բոզբաշ, դոլմայի մեծ ղազան բառերը: Վերջերս պատուհանից փորձում էի մեխեր հանել: Սակայն մեխերը ժանգոտվել էին, հնացել և գլուխները պոկվել էին: Այս հնացած մեխերն ինձ հիշեցրին Ադրբեջանի հասարակությունը: Գլխիկ չունեցող մեխերը հանելը բավական բարդ գործ է: Ի վերջո գլուխը մարդու մարմնի որ հատվածում էլ որ գտնվի, ամենակարևոր օրգանն է: Այս երկիրը փրկելուց, էլչիբեյներից ու ռասուլզադեներից խոսացողները որքան ծիծաղելի ու ողորմելի են: Մարդ որքա՞ն պետք է խելքը կորցրած լինի, որ զինվորական ծառայության մեկնի, կրի բոլոր տանջանքներն ու միևնույն ժամանակ հպարտանա դրանցով: Հասել եմ այս տարիքին, սակայն մինչ այժմ չեմ հասկանում՝ ինչպես կարող է խելքը գլխին մարդը սիրել ադրբեջանցիներին: Հնարավոր չէ: Ադրբեջանցիներին խելքով ու տրամաբանությամբ ոչինչ համոզել հնարավոր չէ, նրանք այնպիսի մարդիկ են, որոնք միշտ հակադարձելու խոսքեր կունենան: 
Ասում են, որ ռուսների ժամանակ ադրբեջանցիներին տանում էին շինջոկատ ու ստիպում, որ խրամատ փորեն: Դու մի ասա, վերջում պարզվեց, որ ադրբեջանցիները իրենք էին կաշառք տալիս զինկոմիսարիատներին, որպեսզի ծառայեն շինջոկատներում: Այնտեղ ծառայած ցանկացած մարդու հարցրեք, ձեզ ճիշտը կասի: Եվ ինչպե՞ս էին այս ամենը մեկնաբանում իրենք՝ ադրբեջանցիները: Ռուսները վախենում էին մեզ զենք տալ, մեզանից էին վախենում: Խեղճ ռուսներ: Տեսնես, սրանց ինչից պիտի վախենային ռուսները: Կարելի է մտածել, եթե զենք տային սրանց, ապա այս «քաջերը» Ամերիկան ծնկի կբերեին: Պատմության ընթացքում կաղամբի դոլմայից ավելի մեծ հայտնագործություն չարած մի ազգի գրգռվելուն ու ձեռնաշարժությանը մի հավատացեք: Դա կարող է շատ վատ ավարտ ունենալ, զգույշ եղեք: 
Այժմ բանակում չկան ռուսներ: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ: Սպաները բենզինը, դիզելը, մեքենաների պահեստամասերը ծախում են, զինվորները իրար արյուն են խմում ու իրար բռնաբարում: Ադրբեջանցի զինվորը, ագռավի, լորի ու այլ թռչյունների վրա կրակելով է իր օրն անցկացնում: Սահմանում ծառայածները պատմում են, որ զինվորները սովից ճնճղուկ են խփում, իսկ հայերը մտածում են, որ մենք իրենց ուղղությամբ ենք կրակում ու պատասխանում են: Այսպիսով՝ փոխհրաձգություն է սկսվում»: