15:02 , 26 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մուրադ Մուրադյանն ազատվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մուրադ Մուրադյանին ազատել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»: