Yahoo!-ի գլխավոր տնօրենը քնել է` գործընկերների հետ հանդիպելու փոխարեն


14:40 , 26 հունիս, 2014

14539941in.am-ը գրում է.

Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը երկու ժամով քնել է՝փոխանակ մասնակցի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հատուկ կազմակերպված հանդիպմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Հանդիպումը պետք է տեղի ունենար «Կաննի առյուծներ» գովազդի միջազգային փառատոնի ժամանակ: Մայերի` ընթրիքից բացակայելու պատճառով այնտեղից հեռացել են մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հրավիրված գործակալություններից մեկի թոփ մենեջերն ասել է, որ իր գործողություններով Մայերը ևս մեկ անգամ ցույց է տվել գովազդից ստացած եկամուտների նկատմամբ իր անլուրջ վերաբերմունքը: