Վաճառքի է հանվել «Արմավիա»-ի օդանավը


14:33 , 26 հունիս, 2014

Վաճառքի է հանվել «Արմավիա»-ի օդանավըArmnewstv.am-ը գրում է.

Վաճառվում է 1998 թվականի արտադրության ուղեւորատար ինքնաթիռ` գինը 700 միլիոն դրամ: Այս հայտարարությունը հայտնվել է գրավադրված գույքի վաճառքով զբաղվող կայքերից մեկում: Վաճառքի հանված Bombardier CRJ 200 օդանավը դե ֆակտո գոյություն չունեցող «Արմավիա»-ինն է: Օդանավը գրավադրված է «Ամերիաբանկ»-ում: Բանկի ներկայացուցչի փոխանցմամբ, «Արմավիա» ընկերությունը չի կարողացել սպասարկել վարկը, ուստի գրավադրված գույքը վաճառքի է հանվել: «Ամերիաբանկ»-ում գրավադրված է «Արմավիա»-ի միայն մեկ ինքնաթիռ: Երբեմնի ազգային միակ ուղեւորափոխադրողն անցած տարի հայտարարեց սնանկացման գործընթաց սկսելու մասին եւ դադարեցրեց չվերթները: Լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած «Արմավիա»-ն մինչեւ այսօր պարտք է նախկին աշխատակիցներին: Կարողացել է վճարել միայն 4 ամսվա աշխատավարձերը: Վերջնահաշվարկի ու օրապահիկների գումարն արդեն գոյություն չունեցող ընկերության աշխատակիցները չեն կարողանում ստանալ անգամ դատարան դիմելուց եւ դատը շահելուց հետո:

«Արմավիա» ընկերությունից իրավիճակը չեն մեկնաբանում: Ընկերության ներկայացուցիչ Նանա Ավետիսովան միայն հաստատեց, որ ընկերության ինքնաթիռը գրավադրված է, վաճառքով էլ բանկն է զբաղվում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ