Երեկ երգչուհի Անահիտ Շահբազյանը իր ծննդյան տոնը նշել է Դիլիջանում՝ ընկերների հետ:Life.panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքը մի քանի այլ երգիչ-երգչուհիների հետ այդ քաղաքում համերգ ունենալուց հետո նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Ես ինձ անչափ երջանիկ եմ զգում, շատ հպարտ եմ և ուրախ, որ այսքան ընկերներ, ինձ սիրող մարդիկ ունեմ, շատ շնորհակալ եմ նաև իմ երկրպագուներին, ովքեր Facebook-ում պայքարում էին՝ ինձ առաջինը շնորհավորելու համար»,-մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց Անահիտը:
Նրա հետ Դիլիջան են մեկնել երգիչ-երգչուհիներ Լիլիթ Կարապետյանը, Լիլուն, Գրիգոր Կյոկչյանը և այլք, որոնց հետ էլ երգչուհին անցկացրել է տարեդարձը:
