Սիրիայում դարձյալ հայ է զոհվել


13:52 , 26 հունիս, 2014

mideast_syria1ina.am-ը գրում է.

Սիրիայի Իդլիբ մարզում զինյալների հետ բախման արդյունքում հայ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Դամասկոսահայ լրատու»-ի ֆեյսբուքյան էջը՝ զոհվածը 1986թ-ին ծնված Սևակ Էոլմեսեքյանն է:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին , բայց երիտասարդի զոհված լինելու մասին լուրը հաստատվել է միայն երեկ: