13:45 , 26 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու է ճանաչվելու Տոմաս Մյուլլերը:
«Անգամ եթե Միրոսլավ Կլոզեն նոր ռեկորդ սահմանի այս Մունդիալում, այն ընդմիշտ չի լինի: Վստահ եմ, որ Մյուլլերը աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու կճանաչվի»,- Sport1. De-ն մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը:
Հիշեցնենք` աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուներն են Ռոնալդոն և Կլոզեն, ովքեր 15-ական գոլ են հեղինակել բոլոր Մունդիալներում: Սակայն Կլոզեն լեգենդար բրազիլացուն գերազանցելու հնարավորություն ունի: