Իրաքի վարչապետը հաստատել է՝ գրոհայինների դիրքերը ռմբակոծել է Սիրիայի օդուժը


13:38 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հաստատել է այն փաստը, որ չորեքշաբթի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերն Էլ Քաիմ քաղաքում ռմբակոծողը եղել է հարևան Սիրիայի օդուժը։ Ինչպես նշում է РИА-Новости-ն, պաշտոնյան ողջունել է սիրիական կողմի այս քայլը։

Բացի այդ, վարչապետը կողմ է արտահայտվել ցանկացած քայլի, որն ուղղված կլինի երկրում ճգնաժամային դրության ստեղծման պատճառ հանդիսացած գրոհայինների դեմ։

Աղբյուրը հավելում է, որ Էլ Քաիմ քաղաքը, որը սիրիական սահմանին է, գտնվում է իսլամիստ ահաբեկիչների հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով զոհվել է 18-20 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ