Փոքր և միջին բիզնեսը դեռ կազատվի նոր ՀԴՄ–ներից


12:42 , 26 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Կառավարությունը փնտրում է ՓՄՁ-ին նոր սերդնի ՀՄԴ-ի տրամադրման հարցում օժանդակելու հնարավորություններ: Այս մասին հունիսի 26-ի Կառավարության նիստում հայտնեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Խնդրի շրջանակներում Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է տարեկան մինչև 100 մլն շրջանառության դեպքում ազատել նոր սերնդի ՀԴՄ-ի պարտադիր անհրաժեշտությունից:

«Նախաձեռնությունը բացասական եզրակացություն է ստանում, քանի որ նշված շրջանառությամբ կազմակերպություններն արդեն իսկ ձեռք են բերել նոր ՀԴՄ: Ինչ վերաբերում է խոցելի փոքր և միջին բիզնեսներին, կառավարությունը նրանց աջակցություն կցուցաբերի կամ դրամական փոխհատուցմամբ, կամ ազատելով, կամ օրենսդրական կարգավորմամբ»,-հայտեց Ֆինանսների փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ