Վանի պատմական ժառանգությունը թող պատմություն չդառնա. թուրքական պարբերականը՝ ոչնչացող հայկական կոթողների մասին


12:22 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Վանի չորս կողմերում տեղ գտած և հայերից մնացած կոթողները, որոնց մեծ մասը 9-րդ դարից մնացած եկեղեցիներ են, անխնամ մնալու հետևանքով անհետացման վտանգի առաջ են հայտնվել, գրում է թուրքական «Վան թերթի» հոդվածագիր Օմեր Ֆարուք Թոքթաշը։

Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Տուրիզմով զբաղվողները ցանկանում են, որ մեկ վայրկյան առաջ այդ եկեղեցիները ոտքի կանգնեցվեն։ Դրանց վիճակը ցավալի է։ Այդ եկեղեցիների նորոգումով Վանի պատմությունը ոտքի է կանգնելու կամ էլ մշակութային ժառանգությունը «պատմություն է դառնալու»։

Վանի չորս կողմերում հյուրերին սպասող և զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունեցող հայկական եկեղեցիները լքված վիճակում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ