12:16 , 26 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ անցկացրած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե կողմ է Ուկրաինայում հրադադարի ժամկետի երկարացմանը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակման ընթացքում ընդգծվել է հրադադարի պահպանման կարևորությունը և հրադադարի ռեժիմի պահպանման համար վերահսկողության սահմանման համապատասխան պայմանների ստեղծումը, կարևորվել է հակամարտող կողմերի գերեվարված անձանց ազատ արձակումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ