Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելացել են. ոստիկանություն


12:04 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5 ամսվա տվյալները՝ հայտնելով, որ դեպքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են:

«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառության 443 դեպք է այս տարի արձանագրվել անցած տարվա 331 դեպքի դիմաց»,-ասաց նա և ավելացրեց, որ հիմնականում թմրանյութ Իրանից, Թուրքիայից է ներմուծվում Հայաստան տեղական շուկայի համար, ինչպես նաև տրանզիտ է լինում:

Բանախոսը նաև նկատեց, որ ՀՀ-ն չի համարվում թմրանյութ արտադրող երկիր, բայց կլիմայական բարենպաստ պայմաններում աճում են որոշ տեսակի խոտաբույսեր, որոնք հայտնաբերվում և ոչնչացնում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ