Նոր հեքիաթ նորելլուկ բուրգոմիստրի, հասարարական ջրհորի ու օտարական գուսանի նավսի մասին


17:30 , 18 փետրվար, 2012

- Աղջի, մի էն նազիրիս կանչի։ 
- Գասպաձին Բուրգամիստրը, Նազիրդ ջուր ա տաքացնըմ, որ բերի, ոտներդ լվա, հետո տանի՝ ենթականերիդ հետ քո կենացին խմեն։ 
- Շան աղջիկ, դե դբա վեզիրիս կանչի։

- Հրամանքդ, բուրգամիստր աղա։ 
- Այտա, էսօր անգաջիս խաբար ա հասնըմ, թե մեր գեղումը տուրուդմփոց ա: 
- Չէէէ, աղա ջան, ինչ տուրուդմփոց, ինչ բան: Ձերդ մեծության գանձարանի պետի աներձագի կրկնակի բաջանաղը (բաջանաղաց բաջանաղը) ջրհորի կողքին արտաքնոց ա փորըմ: 
- Է՞... 
- Էն անաղուհաց խալոպնին էլ ասում էն, թե իրանց ջուրը պղտորվելու ա, համ ա կպնելու, եղան-մեղան առել են, եկել, ջրհորը կալմեջ արել: 
- Է՞... 
- Էս կրկնակի բաջանաղն էլ դագանակով քյալլեքին տալըմ ա: 
- Է՞... 
- Վաղը հարևան գեղի բուրգոմիստրը ձերդ գերազանցությանը հրավիրել ա խաշի: 
- Էշի քուռռակ, ես հլա էն ջրհորից եմ հարցնըմ: 
- Հա՜, էդ էդքանն էր, աղա ջան: Հա, մեկ էլ՝ էդ աթոռիդ վրա աչք ունեցողնին էլ պլզած նայըն են, որ հենց տեղը գա, մի մի եղան էլ իրանք առնեն, գան դբա մեր վրա: 
- Բա դուք ինչ էք արել էսքան վախտ, ա՛յ ղամմազներ: 
- Տղերքին ասել եմ էդ ջրհորի կողքի երթիկներից կանգնած ուշունց են տալըմ գեղացիքին: 
- Հա, էդ լավ ա: Օռռաշներ, ասա, էդ արտաքնոցից դուք օգտվելու չե՞ք: Մի կում ջուր ա, էդ էլ թող մի քիչ համ տա, էլի: Պա՛հ... Լսի, գյադա՛, էդ ուշունցը բա հերիք ա՞: Եսիմ, բաջանաղը մեր մարդն ա, հանկարծ նեղանա ոչ: Օռռաշ, ասա, հենց էս նեղ մաջալին արտաքնոց փորելու վախտ է՞ս գտել: Հազար շուն շանգյալ հարմար առիթ են ման գալիս վրես գործ սարքեն: Ասում էի ախր, էն ղամմազ գուսանից հետո էս աթոռի վրեն նավս կա, նավս: 
- Աղա ջան, ուշունցից էն յան բան կարալ չենք անենք: Բաջանաղին կպնենք, տրա ուշունցի տակից դուրս գալ չի լինի: Գեղացիքին կպնենք, կարող ա Ցարը հերսոտի, քյալլեքիս տա: Էն նախանձ շուն շագյալն էլ, զատո, կասեն. «ըհը, տեսա՞ք որ առանց գեղացի տփելու չի ինում»: 
- Գուսան, քու տիրու դարդը... մեր համար աբրըմ ինք էլի մեր քուչումը: Սաղ գովաբանում ին, սիրում-հարգում ի՜ն: Բա մեզ պետք է՞ր. էկանք ընգանք էս ցավերի մեջ: Աղջի՛, էն ջուրն ի՞նչ էլավ...